Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը Վրաստանի ազգային լեգեոնը ճանաչել է
ահաբեկչական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանի
տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԴԾ-ին։
Ինչպես պնդում է ԱԴԾ-ն՝ լեգեոնի անդամները մասնակցել
են Ռուսաստանի տարածքում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը,
ՌԴ ԶՈՒ ռուս զինծառայողների խոշտանգումներին և քաղաքացիական անձանց սպանությանը։
Լեգեոնի անդամների գործունեությունը այժմ կարող
է որակավորվել ոչ միայն վարձկանների հավաքագրման հոդվածով, այլ նաև «ահաբեկչական ուղղվածության
հոդվածներով», ավելացրել է ԱԴԾ-ն։